ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ

Մեր կայքն է: https://musicstore.am/

Շնորհակալություն MusicStore.am այցելելու համար: Մենք հանդիսանում ենք Հայաստանում պրոֆեսիոնալ և ձայնային և լուսային բարձրորակ սարքավորումների առաջատար մատակարար: Խնդրում ենք ստորև ծանոթանալ մեր Ընդհանուր դրույթներին և պայմաններին:

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳ

1. Ապրանքները հետ են վերադարձվում կամ փոխարինվում նմանատիպ պարագաներով, եթե դրանք ներառված չեն չվերադարձվող ապրանքների մեջ և բավարարում են ստորև նշված պայմանները.

ա) ապրանքը չի օգտագործվել, պահպանվել են սպառողական հատկանիշները և առկա են ապրանքը վաճառողից ձեռք բերելու վերաբերյալ ապացույցներ (անդորրագիր կամ հարկային հաշիվ).
բ) վերադարձի կամ փոխարինման համար հաճախորդը դիմել է 14 օրվա ընթացքում կամ ապրանքների երաշխիքային կտրոնում նշված պայմաններով.
գ) ապրանքների համար անկանխիկ վճարելու դեպքում ապրանքի վերադարձի հետ պետք է ներկայացվի անդորրագիրը կամ հարկային հաշիվը:

ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

MusicStore.am-ում վճարումը կարելի է կատարել երկու եղանակով՝ առցանց կամ կանխիկ: Առցանց վճարումները կատարվում են Ամերիաբանկի վճարային համակարգի միջոցով: Մենք սպասարկում ենք նաև ARCA, Visa և Master Card քարտապաններին: Կանխիկ վճարումները կատարվում են առաքման պահին ՀՀ դրամով։

ՆԱՄԱԿՆԵՐ ԵՎ ՍՊԱՄ

Եթե Դուք գրանցված հաճախորդ եք, ապա պարբերաբար կստանաք նամակներ MusicStore.am-ի կողմից: Դուք կարող եք հրաժարվել այդ նամակների ստացումից: Այդ հարցում Ձեզ կօգնի «Հրաժարվել» (Unsubscribe) կոճակը, որը կարող եք գտնել ստացած նամակում, որից հետո Դուք այլևս չեք ստանա նամակներ MusicStore.am-ի կողմից: Միակ նամակը, որը Դուք կստանաք MusicStore.am-ի կողմից, կլինի պատվերի հաստատման նամակը: MusicStore.am-ն անցանկալի նամակներ “spam” չի ուղարկում: Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք նամակ ուղարկել [email protected] հասցեին կամ զանգահարել 374-55-707202 հեռախոսահամարով:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Music Store-ը գրանցված ապրանքանիշ է: Դուք իրավունք չունեք օգտագործել, կրկնօրինակել, թարգմանել և/կամ տարածել Music Store ապրանքանիշն առանց թույլտվության: Եթե Դուք հետաքրքրված եք MusicStore.am կայքում տեղ գտած տեղեկատվությամբ, խնդրում ենք դիմել MusicStore.am՝ նամակ ուղարկելով [email protected] հասցեին կամ զանգահարելով +374-55-707202 հեռախոսահամարով:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

MusicStore.am-ը և սույն Համաձայնագիրը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

MusicStore.am ©2022 – Բոլոր իրավունքները պաշտպանված են: